Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի պրոֆեսիոնալ եւ սիրողական 50 ավտոարշավորդներ կմասնակցեն սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Անկախության տոնին նվիրված միջազգային ավտովազքարշավին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրե Հայաստանի ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը, Jeep Trophy Sprint ամենագնաց կարգի ավտոմեքենաների ավանդական մրցաշարը կանցկացվի Հայաստանի Տավուշի մարզկետրոն Իջեւանից ոչ հեռու: