armsport.amԱնգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում՝ «Վեսթ Հեմից» կրած պարտությունից հետո (1:2) պարզաբանել է թիմի անհաջողության պատճառները:

«Մրցակցին թերագնահատելու մասին՝ խոսք անգամ չի կարող գնալ: Մենք վատ սկսեցինք խաղը և շատ հիասթափված ենք: Գիտեինք, որ դժվարին հանդիպում է սպասվում: 0:2 հաշվով պարտվում էինք, երբ հանդիպումը դեռ նոր էր սկսվել:

Ցավոք, չափազանց շատ սխալներ թույլ տվեցինք: Դեռ հեռու ենք այն խաղամակարդակից, որում պետք է լինենք: Նախորդ մրցաշրջանները հաշվի առնելով, մեզնից սպասելիքները մեծ են, սակայն կրակնում եմ՝ մենք լավագույն մարզավիճակում չենք: Մտադիր ենք աշխատել այդ ուղղությամբ և ետ բերել կորցրածը», - Ռոջերսի խոսքերն է մեջբերել «BBC»-ն: