Ամերիկացի պաշտոնյանները գտնում են, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի համար անմիջական սպառնալիք է հանդիսանում «Խորասան» խմբավորումը, որը ավելի վտանգավոր է, քան «Իսլամական պետությունը»: Այս մասին գրում է The New York Times-ը:

 

Հրապարակման համաձայն, «Խորասան» խմբավորումը կազմված է «Ալ - Քաիդի» անդամներից' Մուխսին ալ- Ֆադլիի գլախվորությամբ: ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով, վերջինս եղել է Ուսամա բեն Լադենի մտերիմ շրջապատում և նախապես գիտեր 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման մասին:

 

«Խորասանը» գաղտի խմբավորում է, որը կասկածվում է ահաբեկչական գործողությունների մեջ: Ֆադլիից բացի, խմբավորման այլ անդամները հայտնի չեն:

 

Նաև նշվում է, որ խմբավորման անդամները գտնվում են Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի տարածքներում: