Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Անկախության օրվա առիթով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, ՌԴ ղեկավարը նշել է, որ բարեկամության, փոխադարձ հարգանքի ու մշակութային կապերի բազմադարյա ավանդույթների վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են դաշնակցային գործընկերության ոգով:

 

Վլադիմիր Պուտինը նաեւ ընդգծել է, որ Հայաստանի միացումը եվրասիական ինտեգրացիոն ծրագրերին հնարավորություն կտա քաղաքական, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը հասցնել որակապես նոր մակարդակի:

 

Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել երկու երկրների միջև երկկողմ կապերի ընդլայնման և խորացման, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդիական հարցերում Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից բխող օրակարգային խնդիրների արդյունավետ համակարգման հարցում: