armsport.am/Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Տիագո Մոտան ներողություն է խնդրել երկրպագուներից՝ 1996-ին փարիզյան ակումբի Գավաթակիրները գավաթակիր դառնալու փաստը չիմանալու համար:

Ավելի վաղ իտալիայի հավաքականի կիսապաշտպանն արժանացել էր քննադատությունների ուղիղ եթերում ՊՍԺ-ի պատմությունը չիմանալու խոստովանության պատճառով:

 

-Ներողություն եմ խնդրում երկրպագուներից: Գիտեի, որ ՊՍԺ-ն հաղթել է այդ մրցաշարում, սակայն չէի հիշում տարեթիվը: Երբեմն պատահում են նման բաներ: Համաձայն եմ, որ պատրավոր եմ իմանալ այն թիմի պատմությունը, որի կազմում խաղում եմ, - Մոտայի խոսքը մեջբերում է Journal du Dimanche-ն: