armsport.am«Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պրոֆեսիոնալ կարիերայում իր 27-րդ հեթ-տրիկն է ձեւակերպել՝ Պրիմերայի չորրորդ տուրի շրջանակներում 3 գնդակ ուղարկելով «Դեպորտիվոյի» դարպասը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթել էր 2:8 հաշվով:

Ռոնալդուն երկու անգամ աչքի էր ընկել առաջին խաղակեսում եւ մեկ անգամ էլ ընդմիջումից հետո: Այդ հեթ-տրիկը պորտուգալացու համար իններորդը արտագնա խաղերում:

Նշենք նաեւմ որ Ռոնալդուն ռմբարկուների մրցավազքում դուրս եկավ առաջին հորիզոնական: Ներկայումս Ռոնալդուի ակտիվում հին գոլ կա գրանցված: Նրա մոտակա հետապնդողներն են «Սելթայի» կիսապաշտպան Ֆաբիան Օրելյանան, «Ռեալի» կիսապաշտպան Գարետ Բեյլը եւ «Ռայո Վալեկանոյի» հարձակվող Ալբերտո Բուենոն, ովքեր աչքի են ընկել երեքական գոլով: