Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի 4-րդ տուրի «Մայնց»-ի հետ խաղում վնասվածք է ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը այս մասին տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: Մխիթարյանը վնասվածք է ստա ցել հանդիպման վերջին րոպեին, երբ նրա հարվածից հետո գնդակը դիպել է դարպասաձողին, ինչից հետո նա ոտքին հարված է ստացել մրցակցի պաշտպանի կողմից:

Դորտմունդ վերադառնալու ճանապարհին Մխիթարյանը ցավեր է զգացել և դիմել է թիմի բժշկի օգնությանը: Բուժզննումից հետո «Բորուսիա»-ի բժիշկ Մարկուս Բրաունը նշել է, որ 25-ամյա կիսապաշտպանից ապաքինվելու համար կպահանջվի մոտ 4 շաբաթ:

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 11-ին Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում սեփական հարկի տակ կընդունի Սերբիայի ազգային հավաքականին: Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունն այդ հանդիպմանը, փաստորեն, կասկածի տակ է: Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակներում արդեն մեկ հանդիպում անցկացրել է' մրցակի հարկի տակ 2-1 հաշվով զիջելով Դանիայի ընտրանուն: Այդ խաղում Հայաստանի ազգային հավաքականի միակ գոլի հեղինակը Հենրիխ Մխիթարյանն էր: