Լեհաստանի Կիելցե քաղաքում անցկացվող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը ևս ներկայացուցիչներ ունի:

«Այսօր առաջինը ռինգ բարձրացավ Կորյուն Սողոմոնյանը։Հավասար մենամարտում մրցավարների տարաձայնությամբ հաղթանակը շնորհվեց ԱՄՆ ներկայացուցչին՝ Ջեքսոն Մալիկին։Հաշվի առնելով այն հանգամանքը,որ Կորյունը զորամասից դուրս է եկել մեկ ամիս առաջ ՝նրա ելույթը գնահատում եմ լավ։Երկրորդը ռինգ մտավ Արման Հովհիկյանը,ով հաղթանակ տոնեց տեղացի Կամիլ Գարդզիելիկի նկատմամբ։Երրորդը ռինգ դուրս եկավ Հենրիկ Սարգսյանը,ով անցկացրեց հիանալտ մենամարտ։Նա երկու անգամ նոկդաունի ենթարկեց թուրք մարզիկին, սակայն մրցավարները հաղթանակը շնորհեցին թուրքին։Մեր բողոքարկելուց և տեղի ֆեդերացիայի աղմուկ բարձրացնելուց հետո,որ իրենց մրցաշարի ժամանակ նման անարդարություն թույլ չեն տա,մրցաշարի գլխավոր մրցավարը և մրցաշարի կազմակերպիչը մոտեցան մեր մարզիկին և նրան փոխանցեցին առաջին տեղի մրցանակը և ոսկե մեդալը»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը: