Անցնող շաբաթն ակտիվ էր Հայաստանում և արտերկրում տեղի ունեցած իրադարձություններով: Շաբաթը հիշարժան էր ՀՀ Նախագահի' Սուրբ Աթոռ կատարած այցով և Երևանում մեկնարկած Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողով: 

 

Ներհայաստանյան իրադարձություններ


Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ սեպտեմբերի 16-ին Դիլիջանում քննարկվեց քաղաքի զարգացման ծրագիրը: ՀՀ Վարչապետի խոսքով՝ այս ծրագրերըհիմնականում կկենտրոնանան զարգացման և քաղաքականության մշակման այն հիմնական մարտահրավերների վրա, որոնք վերաբերում են քաղաքային սեկտորին,ներառյալ քաղաքային տրանսպորտը, ջրամատակարարումը և ջրահեռացումը, կոշտ թափոնների կառավարումը, կենտրոնացված ջեռուցումն ըստ թաղամասերի,բնակարանային ապահովումը, տնտեսական զարգացումը, նյութատեխնիկական ա պահովումը, զբոսաշրջությունը և այլն: Միաժամանակ, ՀՀ կառավարությունն ամբողջական փաթեթ է պատրաստում նաև սահմանամերձ համայնքների օժանադակելու համար:

 

ՀՀ Նախագահը մասնակցությամբ տեղի ունեցավ Վիկտոր Համաբարձումյանի անվան մրցանակի հանձնման արարողությունը: Հայտնի դարձավ, որ ՀՅԴ-ն կապված սահմանադրական բարեփոխումների հարցում տարակարծությունների հետ՝ քառյակի հանրահավաքին չի մասնակցի և կներկայացնիառաջարկների փաթեթ՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: ՀՀԿ-ն էլ պատրաստակամություն հայտնեց քննարկել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ցանկացած առաջարկ:

 

Անցնող շաբաթ Moody's-ը նվազեցրեց Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը: 2014 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանման և երկիրդրամական փոխանցումների սպասվածից ավելի անկումից հետո Moody's-ը վերանայեց Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2014 թվականի համար. այնսահմանվել է 2,1, իսկ 2015 թ. համար 2,3 տոկոս, այնինչ նախորդ զեկույցում կանխատեսվել էր, համապատասխանաբար, 3,2 և 3,6 տոկոս:

 

Վերանայված ցուցիչները հիմնվածեն Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ նոր կանխատեսման վրա: Չնայած դրան, Հ այաստանի վարկունակությունը պահպանում է Ba2 (կայուն) կանխատեսումը' շնորհիվմակրոտնտեսական կայունության և պահպանողական հարկաբյուջետային քաղաքականության: Միաժամանակ, ըստ վիճակագրական ծառայության՝ Հայաստանում ութ ամսում տնտեսական ակտիվությունն աճել է 4,1 տոկոսով:

 

Իսկ Արցախը համաշխահային նոր ինդեքսում առաջ անցավ Հայաստանից ու Ադրբեջանից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բարեկեցության, բնակչության'իրենց կյանքով բավարարվածության համաշխարհային նոր ինդեքսում առաջ է անցել Հայաստանից ու Ադրբեջանից: Այն աշխարհի 135 երկրների շարքում 78-րդն է:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովը մեկտեղեց Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների,Հայրապետական, Հայաստանի և Սփյուռքի թեմերի, Հայ Եկեղեցու տարբեր կառույցների, Գերագույն Հոգևոր Խորհրդի եւ աշխարհական 155 պատվիրակների: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս մասնակցեց Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին և հանդես եկավ ելույթով:

 

ՀՀ Նախագահի այցը Սուրբ Արթոռ


Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով մեկնեց Սուրբ Աթոռ (Վատիկան): Հանրապետության Նախագահը Հռոմում՝ Վիտտորիանոթանգարանային համալիրում մասնակցեց «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագրով լուսանկարների ցուցահանդեսիբացմանը և անդրադաձնալով մշակութային ժառանգության պահպանությանը՝ հայտարարեց, որ Նախիջևանի հայկական ժառանգության ոչնչացումը չստացավ միջազգային հանրության պատշաճ գնահատականը:

 

Կայացավ Հռոմի պապի և Սերժ Սարգսյանի հանդիպումը, որի ընթացքում Հռոմի պապն ընդունեց 2015-ի ապրիլին Հայաստան այցելելու ՀՀ Նախագահի հրավերը: Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Վատիկանում մշտական ցուցադրության դրվեցհայկական միջնադրարյան խաչքար:

 

Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողով


Սեպտեմբերի 19-ին Երևանում մեկնարկեց Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մեջ է մեր հաջողության միակ գրավականը: Միաժամանակ, վարչապետը սփյուռքահայերին առաջարեց բարեգործությունից անցնել փոխշահավետ գործընկերության:

 

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն էլ համոզմունք հայտնեց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը հայոց անկախ պետականության հենասյունն է: Համաժողովի ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս. Օ.Տ.Տ. Արամ Ա-ն հայտարարեց, որ Կիլիկիո կաթողիկոսությունը դիմելու է Թուրքիայի ՍԴ՝ Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով:

 

«Մենք Սահմանադրական դատարանից պահանջելու ենք մեզ վերադարձնել մեր կալվածքները, իսկ ԹուրքիայիՍահմանադրական դատարանի կողմից դիմումի մերժման դեպքում դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան և մինչև վերջ պայքարելու ենք մերնպատակին հասնելու համար»,- ասաց Արամ Ա-ն: Համաժողովում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ տարաբնույթ հարցերի: Մասնավորապես, ԱԳ նախարարը հայտարարեց, որՀայաստանը կաջակցի Թուրքիայի ՍԴ դիմելու Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությանը:

 

Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցությանը' նախարարը նշեց, որ ՄՄ-ին ՀՀ անդամակցության որոշումը պայմանավորված էր երկրի տնտեսական ևռազմավարական շահերով: Խոսելով Հայաստան-Եվրամիության հարաբերություններին' Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերություններումպատրաստ է այնքան հեռու գնալ, որքան դրան պատրաստ է ԵՄ-ն: Համաժողովի երկրորդ օրվա աշխատանքներին մասնակցեց նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը'ընդգծելով, որ ցանկացած հայ պետք է տոգորված լինի հայրենիքումտանտեր լինելու գաղափարով:

 

Սեպտեմբերի 20-ին ավարտելով աշխատանքները'Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը Հռչակագիր ընդունեց: Սույն հռչակագիրը հիմք է ծառայում, որպեսզի ՀՀկառավարությունը՝ ի դեմս ՀՀ սփյուռքի նախարարության և այլ պետական գերատեսչությունների, համահայկական կառույցներն ու հայկական կազմակերպու­թյունները,հանձնառու լինեն' համապատասխան ձեռնարկներով և ծրագրերով իրականացնելու հայտարարության գաղափարները և նախանշած խնդիրները:

 

Հայոց ցեղասպանություն


Սեպտեմբերի 15-ին լրացավ Թուրքիայի Սպիտակ աղավնու՝ Հրանտ Դինքի 60-ամյակը: Հայտնի դարձավ, որ աշխարհի ցեղասպանագետները 2015-ի հուլիսին կհավաքվեն Երևանում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2015 թվականիհուլիսի 8-12-ը կհյուրընկալի Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (ՑՄԸ) 12-րդ համաժողովը, որի խորագիրն է «20-րդ դարի ցեղասպանություններիհամեմատական վերլուծություն»:

 

Հեղինակավ որ այս համաժողովի անցկացումը Երևանում աննախադեպ է լինելու թե՛ մասնակիցների քանակի, թե՛ ակադեմիական բարձրվարկանիշի և, իհարկե, Մեծ Եղեռնի հարյուրերորդ տարելիցի տեսանկյունից:

 

Միաժամանակ, Հայ Առաքելական եկեղեցին քույր եկեղեցիների հետ մի շարք նշանակալից ձեռնարկներով հանդես կգա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Էջմիածնում ու աշխարհի հայաշատ կենտրոններում: 2015 տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասում, մյուռոնօրհնեք, Հռոմի պապի այցը Էջմիածին և այլն: Հայաստան-Սփյուռք համաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նկատեց, որ Ցեղասպանության ուրացման Թուրքիայի իշխանությունների քաղաքականություննիրեն սպառել է: «2015թ. քաղաքական լուրջ նախաձեռնությունների և ձեռքբերու մների տարի պետք է դառնա Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համար:

 

2015թ. նաև դառնալու է իր ծավալով ու նշանակությամբ նախադեպը չունեցող միջոցառումների և գործողությունների տարի: Դրանով մեկ անգամ ևս կասենք, որ համատեղ ուժերով կարող ենք հսկայածավալ շարժում ստեղծել մեր ազգային նպատկաների իրականացման համար: Մենք նախաձեռնել ենք քաղաքական լայն աշխատանքներ այս ուղղությամբ և 2015թ. ակնկալում ենք մի շարք պետությունների ղեկավարների այցելություն Հայաստան»,- նշեց Նախագահ Սարգսյանը:

 

Իր հերթին, նույն համաժողովում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից անխուսափելի է: ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ հայտարարեց, որ Հայաստանը 2015թ. կդառնա ցեղասպանությունների դեմ պայքարի միջազգային հարթակ:

 

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտություն


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում հայտարարեց, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համաձայնության են եկել ԼՂ խաղաղ կարգավորման հարցի շուրջ: Միաժամանակ, ամերիկացի համանախագահն ընդգծեց, որ ԼՂ իշխանությունների կարծիքը պետք է հաշվի առնվի բանակցային գործընթացում:«Շատ կարևոր է, որ բանակցային գործընթացում հնչի նաև Լեռնային Ղարաբաղի «դե ֆակտո» իշխանությունների ձայնը:

 

Այդ իսկ պատճառով Մինսկի խմբիհամանախագահներս հաճախակի այցելում ենք Ղարաբաղ, հանդիպում տեղի իշխանությունների հետ' նրանց կարծիքը նույնպես հաշվի առնելու համար»,- ասաց ամերիկացիհամանախագահը:

 

Իր հերթին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նշեց, որ ԵԱՀԿ-ն ԼՂ հարցով ինտենսիվ բանակցությունների հույս ունի: Հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հոկտեմբերին կայցելեն տարածաշրջան: Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների թեկնածուները ևս ընդգծեցին, որ Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

 

Անդրադառնալով Շոտլանդիայի անկախության հանրաքվեին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նկատեց, որ ևս մեկ ազգ ազատ կամարտահայտությամբ որոշեց սեփական ճակատագիրը տնօրինելու հարցը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ նշեց, որ շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը ժողովուրդների ինքնորոշման իրացման դրսևորում է:ՀՀ ԱԳ նախարարի համոզմամբ՝ միջազգային հանրությունն ընկալում է ԼՂ հակամարտության կարգավորմանՀայաստանի դիրքորոշումը:
 
 
ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կառավարությունից Կարեն Պետոսյանի գործով բացատրություն պահանջեց, իսկ իրավապաշտպանները գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի հարցով դիմեցին ՄԱԿ-ի եւ ԵԽ կառույցներին: ԿԽՄԿ-ն այցելեց ադրբեջանում գտնվող հայ գերուն, փոխանակեց ընտանեկան նամակներ: Հակառակորդի կողմից հրադադարի հերթական խախտման հետևանքով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սպանվեց հայ զինվոր: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ հակառակորդի գնդակից զոհված զինվորի դեպքն անպատիժ չի մնա: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն էլ հետմահու պարգևատրեց զոհված զինծառայողին:
 
 

Ուկրաինա


Անցնող շաբաթ Ուկրաինան եւ Եվրամիությունը միաժամանակ վավերացրին ասոցացման համաձայնագիրը: Եվրախորհրդարանում համապատասխան օրինագծի օգին քվեարկեցէ 535 պատգամավոր, իսկ Գերագույն ռադայում՝ 355 ժողովրդական պատգամավոր: Պուտինը Մերկելի եւ Բարոզուի հետ քննարկեց ԵՄ-ի եւ Ուկրաինայի համաձայնագիրը:

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարեց, որ Ղրիմի խնդրի ռազմական լուծում չի տեսնում, միաժամանակ նշեց, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցություն չի խնդրում, բայց «դա նկատի ունի»: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օ լանդնա էլ ընդգծեց, որ տնտեսական պատժամիջոցները թանկ են նստում ՌԴ-ի և Եվրոպայի վրա:

 

Սիրիա

Անցնող շաբաթ սիրիական բանակը հսկողություն հաստատել Համայի մի քանի գյուղերի վրա, հաջողություններ գրանցեց նաև Հասաքեում: Սիրիական բանակը զինյալներից ազատագրեց Ղամիշլիի մի քանի գյուղեր, իսկ Դամասկոսի գյուղերում 176 զինյալ հանձնվեց իշխանություններին: Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ սիրիահայերի խնդիրը առանցաքային տեղ է զբաղեցնում մեր երկրի օրակարգում:

 

Նույն համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ ընդգծեց, որ սիրիահայերը մեր երկրի մի մասնիկն են: «Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցներն ուշադրության, աջակցության կարիք ունեն: Նրանք Եղեռնը վերապրած մեր նախնիների հետնորդներն են, ովքեր, ցրվելով աշխարհով մեկ, կարողացան պահպանել ազգային դիմագիծն ու հայկականությունը:

 

Այսօր Հայաստանի պետական բոլոր կառույցները ներգրավված են սիրիահայերի բոլոր խնդիրները լուծելու աշխատանքներում: Սիրիահայերն արագորեն ինտեգրվում են Հայաստանի հասարակությանը: Այսօր պետականորեն լուծված են սիրիահայերի կրթության, առողջության, սոցիալական խնդիրները: Լուրջ աշխատանքներ են տարվել և տարվում նրանց աշխատան քի տեղավորելու, բիզնես սկսելու, բնակարաններ ձեռք բերելու հարցերում աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Սիրիահայերին գրկաբաց ենք ընդունել, նրանք իրենց հայրենիքում փախստական չեն կոչվում:

 

Նրանք մեր երկրի տերն են, մեր երկրի մի մասնիկը: Բոլորիս համատեղ ջանքերով է, որ մեր հայրենակիցների բնակարանային, աշխատանքային հարցերը վերջնական լուծում պետք է ստանան»,- նշեց Նախագահ Սարգսյանը: