Սեպտեմբերի 21-ին, ժամը 20.56-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի զինվորական կոմիսարիատի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածում (3-րդ կմ) «Օպել Վեկտրա» մակնիշի (վարորդ Արտակ Ավետիսյան ծնվ. 1970թ.) 35 UP 818 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կա հինգ տուժած:

 

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ վարորդը' 1970 թ. ծնված Ա. Ա.-ը, հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, ուղևորներ' 2009 թ. ծնված Զ., 2009 թ. ծնված Ս. և 2004 թ. ծնված Ս. Գ.-ները՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը, շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել 1979 թ. ծնված Թ. Գ.-ին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

 

Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր: