Սեպտեմբերի 21-ին' ժամը 20.11-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում' «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 34 VV 059, 64 DA 444, 34 MV 682 և «ՎԱԶ-2121» մակնիշի 33 VO 957 պետհամարանիշերով ավտոմեքենաները. տուժածներ չկան:

 

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են «Մերսեդես» մակնիշի 64 DA 444 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի արտահոսքը և իրականացրել հերթապահություն: