Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Հայաստանի Անկախությանը օրվա առթիվ՝ մաղթելով հաջողություններ ու բարօրություն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով վրացական պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:

 

«Մեր երկրների միջեւ բարեկամությունը չափվում է հազարամյակներով: Վրաստանում հարգում են ձեր երկրի մեծ մշակույթն ու պատմությունը: Մեր հարաբերությունները ոչ միայն բարեկամության եւ եղբայրության օրինակ են, այլեւ տարածաշրջանի բարօրության, կայունության, անվտանգության ու զարգացման կարեւորագույն նախադրյալ»,- իր ուղերձում, մասնավորապես, գրել է Գեորգի Մարգվելաշվիլին:

 

Վրաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աշխատել փոխհարաբերությունների հետագա խորացման եւ զարգացման ուղղությամբ, հաղորդել է «Գրուզիա Online»-ը: