Եմենի ռազմական ոստիկանությունը շիա ապստամբներից հետ է ստացել մայրաքաղաք Սանայի բոլոր պետական շինությունները և հաստատությունները, որոնք բախումների ընթացքում անցել էին ապստամբների վերահսկողության տակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, շիա ապստամբ «Հուշի» կոչվող խմբավորումը նման քա յլի դիմել է այն բանից հետո, երբ համաձայնություն է ստորագրվել Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիի և «Հուշի» խմբավորման ներկայացուցիչների միջև:

 

Ավելի վաղ խմբավորումը բանակի հետ թեժ մարտերից հետո վերահսկողություն էր հաստատել կառավարության, ռադիոյի և հեռուստատեսության և այլ պետական շինությունների վրա:

 

Եմենում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ջամալ բն Օմարը հայտարարել էր, որ համաձայնությունը պետք է դառնա ազգային փաստաթուղթ՝ հիմնված ազգային միաբանության վրա: Իր հերթին նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին նշել է, որ սա պատմական քայլ է և բոոր կողմերին կոչ է արել աշխատել միասին: