Վաղաժամկետ դադարեցվել են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Ռուբեն Հակոբյանի լիազորությունները՝ համաձայն իր դիմումի: Ռուբեն Հակոբյանի դիմումի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ վերջինս մշտապես բնակվում է Վանաձոր քաղաքում և դժվարություն է ունենում մասնակցել Պալատի խորհրդի բավականին հաճախ գումարվող նիստերին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից, Պալատի կանոնադրության համաձայն' Խորհրդի անդամի լիազորություններից հրաժարվելու դեպքում որպես ՓՊ խորհրդի անդամ է ներգրավվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած փաստաբանը: Ռուբեն Հակոբյանից հետո առավել շատ' 241 «կողմ» ձայներ ստացել է փաստաբան Ալեքսանդր Սերգեյի Սիրունյանը (արտոնագիր թիվ 945):

 

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը 2014թ. սեպտեմբերի 22-ից համարվում է ներգրավված ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Ռուբեն Հակոբյանի փոխարեն' վերջինիս լիազորությունների համար սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածով: