ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 22-ին, ժամը 23.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն և ՃԿԿ օպերատիվ խումբը:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 01 OD 909 պետհամարանիշի (վարորդ Վ. Մ., ծնվ.1989թ.) և «Ֆոկսվագեն Գոլֆ» մակնիշի 80 ՕՕ 909 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից, «Ֆոկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ռ.-ն (ծնվ.1989թ.), ուղևորներ Մ. Կ.-ն (ծնվ.1993թ.) և Հ.Թ.-ն (ծնվ.1993թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

 

«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ.Մ.-ն տեղում ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից, Ա.Թ.-ն հիվանդանոցում ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Ա. Ռ.-ի և Մ.Կ.-ի առողջական վիճակները բժիշկները գնահատել են միջին ծանրության: