ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքների համաձայն' սեպտեմբերի 23-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.46 դրամով և կազմել 406.98 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.96 դրամով և կազմել 524.68 դրամ:

 

ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով' կ ազմելով 10.56 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.61 դրամով և կազմել 667.04 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը սեպտեմբերի 23-ին կազմել է 15 հազար 878.29 դրամ, արծաթի գինը՝ 232.12 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 389.58 դրամ։