Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն Նյու Յորքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Այսօր Նյու Յորքում ակնկալում ենք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը' քննարկելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»,- գրել է Ուորլիքը:

 

Այս օրերին ԱՄՆ Նյու Յորք քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը: