Ոստիկանության Թալինի բաժնում սեպտեմբերի 22-ին' ժամը 14.45-ին, ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի զինամթերք է թողել Թալին-Մաստարա ճանապարհին գտնվող ջրամբարի մոտ:

 

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում պոլիէթիլենային պարկի մեջ հայտնաբերել է «ՌԳԴ-5» տիպի 15 նռնակ առանց պայթուցիչների և մետաղյա փամփշտակալի 21 ժապավեն: Հայտնաբերված զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: