ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել դռնփակ քննարկում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանձնաժողովի պատվիրակության ' սույն թվականի օգոստոսի 26-29-ը ԼՂՀ, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր կատարած այցի արդյունքների ամփոփման կապակցությամբ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, արդյունքների ամփոփման ընթացքում պաշտպանության նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին: