ՀՀ էկոնամիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը առաջիկա տասնօրյակում մամուլի ասուլիս կանցկացնի' ներկայացնելով Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները և ճյուղային զարգացման միտումները:

 

Այս մասին նախարարը տեղեկացրեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, երբ վերջիններս հարցեր էին ուղղում Հայաստանի արդյունաբերական աճի անկման և տնտեսության այլ խնդրահարույց հարցրի շուրջ: «Առաջիկայում մենք ընդլայնված ասուլիս կհրավիրենք' ներկայացնելու Հայաստանի տնտեսության հետագա զարգացումը և ըստ ենթաճյուղերի առանձնացնելու այն ուղղությունները, որոնք բխում են մեր սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց նախարարը:

 

Պատասխանելով տնտեսության մեջ ներդրումներին վերաբերող հարցին' նախարարը նշեց, որ հաջորդ տարի սպասվում են մի քանի մեծածավալ ծրագրեր: Ճշմարիտյանը առանձնացրեց հատկապես Ամուլսարի ծրագիրը, սակայն վստահեցրեց, որ կան նաև այլ ծրագրեր: «Հետագայում ես ավելի կմանրամասնեմ այս հարցը»,- ասաց նա: