Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հինգշաբթի օրը իր առաջին մամուլի ասուլիսը կտա կենտրոնական և տարածաշրջանային ԶԼՄ-ներին: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով պետության ղեկավարի խորհրդական Նիկոլայ Տոմենկոյին:

 

Նա ասել է, որ սեպտեմբերի 25-ին նախագահը կներկայացնի «2020» պայմանական անվամբ ռազմավարությունը, որից հետո արդեն կպատասխանի ԶԼՄ-ների հարցերին:

 

Պետության ղեկավարի խորհրդականը ավելացրել է նաև, որ «լայնածավալ քննարկումների ձևաչափը կշարունակվի»: «Օրինակ, ամիսը մեկ կանցկացվի լրագրողների հետ քննարկման և երեք կամ չորս ամիսը մեկ ընդհանուր ասուլիսի ձևաչափը բոլորի համար: Կարծում եմ, որ այս ձևաչափը միանգամայն իրատեսական է, և նախագահը այն կօգտագործի»,- ասել է Տոմենկոն:

 

Պորոշենկոն երկրի նախագահ է նշանակվել մայիսի 25-ին՝ արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքում: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 54.7%-ը: Այդ պահից ի վեր Պորոշենկոն ԶԼՄ-ներին դեռ չի տվել ոչ մի մամուլի ասուլիս, որի համար նրան արդեն կշտամբել են ուկրաինացի լրագրողները: