Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով պարտության մատնեց «Էլչեին»:

Մադրիդցիների կազմում պոկերի հեղինակ դարձավ Ռոնալդուն (28 (11մ), 32, 80 (11մ), 90+2), մեկ անգամ էլ աչքի ընկավ Գարեթ Բեյլը (20):

Հյուրերի միակ գոլը հեղինակեց Ալբակարը (15):