«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր հիացմունքն է հայտնել թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին, ով Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Էլչեի» դեմ հանդիպմանը դարձել է պոկերի հեղինակ:

«Նրան դուր չի գալիս մեջքով խաղալ դարպասին, նա տարածություն է փնտրում, որպեսզի դարպասին դեմքով լինի: Նրա շարժումներն անհավանական արագ են, այդ պատճառով էլ անակնկալ է դառնում մրցակցի համար: Ռոնալդուն միշտ իդեալական դիրքում է հայտնվում, քանի որ նա դաշտում շարժվելու բացառիկ շնորհ ունի: Նա առաջադրանքը պրոֆեսիոնալ իրագործեց: Ռոնալդուն գերազանց ֆիզիկական վիճակում է, նա մոտիվացված է և պատրաստ է շատ գոլեր խփել»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է «Ռեալի» պաշտոնական կայքը: