«Արքայական ակումբի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքերն իր մասին:

Պորտուգալացի մասնագետը նշել էր, որ ոչ մի կապ չունի Ռոնալդուի հետ և հիշում է նրան որպես գոլ խփող և իրեն հաղթանակ բերող մեքենա:

«Մոուրինյուի խոսքերը կարևոր չեն: Ինձ համար ամենակարևորը «Ռեալն» է: Ցանկանում եմ օգտակար լինել թիմիս: Իսկ մեր ակումբին չվերաբերող հարցերը քննարկել չեմ ցանկանում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն: