Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ՄԱԿ-ի ամբիոնից կոչ է արել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չվերացնել այնքան ժամանակ, քանի դեռ Կիեւը չի վերակագնել հսկողությունն Ուկրաինայի ամբողջ տարածքի վերաբերյալ:

 

«Մենք խնդրում ենք մեր գործընկերներին չհանել պատժամիջոցները, քանի դեռ Ուկրաինան վերահսկողություն չի հաստատել իր ամբողջ տարածքի նկատմամբ՝ սկսած Ուկրաինայի արեւելքից եւ վերջացրած Ղրիմով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասել է Յացենյուկը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում շարունակվող ընդհանուր քաղաքական բանավեճի ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: