Մոսկվայում չորս բնիկ հայ է ձերբակալվել՝ Կալուգայի մարզում բանկից 18 մլն ռուբլու գողության կասկածանքով: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

 

Ըստ իրավապահ մարմինների՝ զինված կողոպուտը տեղի է ունեցել 2014թ.-ի օգոստոսին:

 

«Հանցագործության կասկածյալները ձերբակալվել են: Նրանցից չորսը 36-44 տարեկան բնիկ հայեր են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Որոնման ընթացքում իրավապահները կասկածյալներից առգրավել են տրավմատիկ ատրճանակ, հեռախոսներ, սիմ քարտեր, ինչպես նաև օտարերկրյա մեքենա:

 

Հարուցվել է քրեական գործ՝ «կողոպուտ» հոդվածով: Ըստ Ռուսաստանի քրեական օրենսգրքի՝ մեղադրյալներին սպառնում է մինչև 15 տարի ազատազրկում: