Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սեպտեմբերի 29-30-ը տեղի կունենա «Առողջապահություն և Հայ Առաքելական եկեղեցի» խորագիրը կրող գիտաժողով: Գիտաժողովի նպատակն է բազմակողմանիորեն քննել, գնահատել, համադրել հայ ժողովրդի կյանքում Հայաստանյայց Առաքելական Ս. եկեղեցու դերակատարությունն ու մտածողութ յունը, պատմական փորձառությունը և արդի մարտահրավերները առողջության և առողջության իրավունքի ոլորտում:

 

Գիտաժողովին մասնակցելու են 70 զեկուցողներ, հրավիրյալներ, համապատասխան ոլորտների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Երկօրյա գիտաժողովը բաղկացած է լինելու «ՀՀ առողջապահական համակարգի զարգացման ռազմավարությունը», «ՀՀ առողջապահական համակարգը», «Մայրերի, երեխաների և դեռահասների առողջության պահպանում», «Հանրային առողջության հիմնախնդիրները Հայաստանում», «Առողջապահության ֆինանսավորում», «Առողջապահական ծառայությունների որակ և մատչելիություն», «Հոգեկան առողջություն և հաշմանդամություն» և «Բիոէթիկա, աստվածաբանություն» բաժիններից:

 

Գիտաժողովը կազմակերպել է Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակը' «Վորլդ վիժն» կազմակերպության, ԵՀԽ «Կլոր սեղան» միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի, «Ջինիշյան» հիշատակի hիմնադրամի և ՄԱԲՀ (UNFPA) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: