ԱՄՆ-ում երեք մարդ Է զոհվել, ավելի քան 15-ը՝ վիրավորվել դպրոցական ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով, ավտոբուսը տեղափոխում Էր սոֆտբոլի թիմի անդամներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 27-ին հաղորդել Է NBC հեռուստաընկերությունը:

 

Միջադեպը տեղի Է ունեցել Օկլահոմայի նահանգի հարավի Արդմոր քաղաքից ոչ հեռու:

 

«Եկեք միասին աղոթենք սոֆտբոլի մեր թիմի համար: Նրանց ավտոբուսը վթարի Է ենթարկվել Օկլահոմայի նահանգում»,- նշվում Է Facebook սոցիալական ցանցում դպրոցի պաշտոնական ակաունտում:

 

Ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ այլ մանրամաներ չեն նշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: