Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է Բունդեսլիգայի շրջանակներում «Շալկեի» դեմ կայանալիք հանդիպմանը և նշել.

«Մենք հինգ լուրջ սխալ ենք թույլ տվել վերջին երկու խաղում: Սխալներից չորսի համար մրցակիցը մեզ պատժեց գոլով: Ինչպես մենք, այնպես էլ «Շալկեն», խնդիրներ ունի՝ վնասվածքներ, ծանրաբեռնվածություն: Այս խաղն առանձնանում է մնացած բոլոր խաղերից: Դերբին Բունդեսլիգայի ամենաարտասովոր հանդիպումն է»,- Կլոպի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:

Նշենք, որ թիմերի միջև հանդիպումը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով 17:30-ին: