Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սեպտեմբերի երկրորդ կեսին սկսվել եւ շարունակվում է կարտոֆիլի բերքահավաքը: Գործի են դրվել քանդող մեխանիզմները եւ ավանդական բահը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, սեպտեմբերի 26-ի դրությամբ, ըստ համայնքներից ստացված տվյալների, մարզում կարտոֆիլի բերքահավաքն արդեն կատարված է մոտ 5 հազար հեկտարի չափով: Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 230 ցենտներ: Պարենային կարտոֆիլի մեկ կիլոգրամը տեղում իրացվում է 140 դրամով: Վարչ ության պետի կարծիքով' այս տարի գյուղացիները որեւէ խնդիր չեն ունենա կարտոֆիլի իրացման հարցում, քանի որ սպասվում են բերքի մեծածավալ արտահանումներ դեպի Վրաստան, Իրան եւ Ռուսաստանի Դաշնություն: Առայժմ հավաքած բերքը բավարարում է ներքին շուկայի պահանջները: Որոշ տնտեսություններ էլ պահեստավորում են պարենային կարտոֆիլը' այն ձմռան ընթացքում ավելի բարձր գներով իրացնելու ակնկալիքով:

 

Կարտոֆիլի ցանքերը Գեղարքունիքում կազմում են ավելի քան 15 հազար հեկտար: Մնացած 10 հազար հեկտար կարտոֆիլի բերահավաքը կավարտվի հոկտեմբերի երրորդ տասնօրյակի ընթացքում: Ակնկալվում է, որ մարզում արտադրված կարտոֆիլի համախառն բերքը կկազմի մոտ 345 հազար տոննա:

 

Խոսրով Խլղաթյան