Գեղարքունիքի մարզի տնտեսություններում ընթացքի մեջ է պտուղների' տանձի եւ խնձորի բերքահավաքը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, մարզում հավաքված պտղի բերքը կկազմի մոտ 16 հազար տոննա, որի մեջ առավել շատ կլինի տանձի եւ խնձորի բերքի քանակությունը: Կեռասի, բալի, դեղձի, հատապտուղների բերքահավաքն ավարտվել է օգոստոսին: Ցրտահարության պատճառով ծիրանի այգիներն այս տարի հիմնականում չեն պտղավորվել: Նվազ են պտղաբերել նաեւ ընկուզենիները: Հավաքված տանձի եւ խնձորի բե րքն առայժմ պահեստավորվում է կամ իրացվում ապրանքափոխանակությամբ


Խոսրով Խլղաթյան