Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով Գյումրիի Հաղթանակի պողոտայի և Տերյան փողոցների խաչմերուկից սեպտեմբերի 25-ին' ժամը 22.30-ին, բերման են ենթարկել 1996թ. ծնված Կարեն Գ.-ին: Վերջինիս մոտ խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է սև դիմակ, պտուտակահան, աքցան, ձեռնոցներ, լապտեր և սինթետիկ թելից գործված պարան:

 

Կարեն Գ.-ն խոստովանել է, որ նույն օրը' ժամը 03.00-ի սահմաններում, ոմն Արմանի հետ Հաղթանակի պողոտայի թիվ 46 հասցեում գտնվող, չգործող վաճառատան պատուհանը բացելով՝ գողացել են սպորտային պայուսակներ, գովազդային վահանակի լույսեր և տեսախցիկի ձայնագրման սարք: Գողոնը մասամբ առգրավված է: Կարեն Գ.-ն ներկայացվել է քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ Արմանի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: