ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 27-ին' ժամը 08.14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Խորունք գյուղում այրվում է երեք տան տանիք:

 

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 08.42-ին, մարվել՝ ժամը 08.58-ին: Պարզվել է, որ Մանուկյան 1-ին փակուղում այրվել են Կ. Հ.-ի, Զ. Ա.-ի և Մ Ս.-ի տների տանիքները համապատասխանաբար' 150 քմ, 30 քմ և 25 քմ տարածքով: