Օդեսայի հրապարակում մոտ 150 բնաակիչ սեպտեմբերի 27-ին «հակամայդան» միջոցառման շրջանակներում հանրահավաք են անցկացրել: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:

 

Ցուցարարները կոչ են արել Ուկրաինայի իշխանություններին հետաքննել մայիսի 2-ի ողբերգությունը, ինչպես նաև պահանջել վերջ տալ Ուկրաինայի արևելքի ռազմական գործողությանը: Ակցիան անցկացվել է առանց միջադեպերի: Մասնակիցներից ոչ ոք չի ձերբակալվել:

 

Մայիսի 2-ին Օդեսայում արհմիությունների պալատի շենքում հրդեհի հետևանքով մի քանի տասնյակ ֆեդերալիզացիայի կողմնակիցներ և «հակամայդան» շարժման ակտիվիստներ են մահացել: Պաշտոնական տվյալներով' 48 մարդ զոհվել և ավելի քան 200-ը վիրավորվել է: