ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին նվիրված, Նյու Յորքում սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի կողմից կազմակերպած գագաթաժողովին զուգընթաց' սեպտեմբերի 22-ից 28-ը տեղի ունեցած «Կլիմայական շաբաթ» խորագրով նախարարական հանդիպմանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր ելույթում նախարարը մտահոգություն է հայտնել համերկրային (գլոբալ) մթնոլորտի տաքացման բարձր տեմպերի ու դրա հետևանքով տեղի ունեցող կլիմայի փոփոխության ընթացքի վերաբերյալ:

 

Արամայիս Գրիգորյանը անդրադարձել է կլիմայի փոփոխության ընթացքը զսպելու Հայաստանի դիրքորոշմանն ու ընթացող գործընթացներին, ինչպես նաև գլոբալ տաքացումը սահմանափակելու մեր երկրի տեսլականին ու մոտեցումներին: