armsport.am/Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Գրանադայի» դեմ խաղում (6:0) խփել է իր կարիերայի 400-րդ գոլը, անդրադարձել է իր նվաճմանը:

«Երբեք չէի պատկերացնի, որ նման նվաճման կհասնեմ իմ կարիերայում: Շարունակելու եմ համառորեն աշխատել՝ ավելի մեծ արդյունքի հասնելու համար», - գրել է Մեսսին իր ֆեյսբուքյան էջում: