Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 22-27-ը ընկած ժամանակահատվածում գնել են 116 մլն 740 հազար 224 դոլար` 406.85 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառել` 119 մլն 342 հազար 493 ԱՄՆ դոլար` 407.87 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 14 մլն 458 հազար դոլարի առք և վաճառք` 407.51 դրամ մեկ դոլարի դիմաց միջ ին փոխարժեքով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջբանկային շուկայում իրականացվել է 1 մլն 950 հազար դոլարի առք և վաճառք` 407.87 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 մլն 498 հազար 902 եվրո` 520.37 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել` 21 մլն 982 հազար 91 եվրո` 523.28 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 մլրդ 101 մլն 547 հազար 875 ռուբլի` 10.47 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել` 159 մլն 406 հազար 313 ռուբլի` 10.64 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

 

Սեպտեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 51.6 մլն ԱՄՆ դոլար: