armsport.am«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչը «Ռեալի» հարձակվողին առաջարկել է վերադառնալ անգլիական ակումբ: Այդ մասին հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները:

«Metro» գործակալությունը մեջբերում է ֆուտբոլային գործակալ Ֆրանսուա Գալյարդոյի խոսքերը.

-Չորեքշաբթի օրը Կրիշտիանուին զանգահարել է Ալեքս Ֆերգյուսոնը, որպեսզի քննարկի «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու հնարավորությունը: Տրանսֆերը կախված է Ժորժե Մենդեշից (Կրիշտիանու Ռոնալդուի գործակալը):

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոնալդուն հայտարարում էր, որ ինքը կցանկանար վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: Բացի այդ, մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նա «Ռեալում» իրեն երջանիկ չի զգում: