Թաիլանդի Պխուկետ կղզու տեղացի բնակիչը բերման է ենթարկվել 29-ամյա ռուս զբոսաշրջուհուն բռնաբարելու մեղադրանքով: Այս մասին հայտնել է ՒՏԱՌ-ՏԱՍՍԸ:

 

Կինը օգնության համար ոստիկանություն է դիմել: Նրա խոսքերով ուշ երեկոյան Կարոն լողափում գտնվող բարից հյուրանոց վերադառնալու ճանապարհին տեղացի բնակիչը առաջարկել է նրան հյուրանոց հասցնել մոտոցիկլով, սակայն իր տուն է տարել և բռնաբարել:

 

Պխուկետ կղզու իրավապահ մարմինները անհապաղ ձերբակալել են ենթադրյալ մեղադրյալին: Նրա պնդմամբ այդ կնոջ հետ հարաբերությունները փոխադարձ համաձայնությամբ են եղել: Տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է հետաքննություն: