Ֆրանսիայում իշխող Սոցիալիստական կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը Սենատում: Ինչպես վկայում են հանրապետության խորհրդարանի վերին պալատի մասնակի ընտրությունների նախնական արդյունքները, աջ կենտրոնամետ ընդդիմությունը առնվազն 22 սենատորական տեղ ավելի կստանա, քան ձախ կուսակցությունները՝ սոցիալիստների գլխավորությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ընդամենն առայժմ բաշխվել են քվեարկության դրված 179 սենատորական մանդատներից 175-ը, դրանցից 114 տեղ ստացել են աջ կենտրոնամետ ուժերի թեկնածուները, այդ թվում՝ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միություն հանուն ժողովրդական շարժման» կազմակերպությունը: Սոցիալիստների, «կանաչների» եւ ձախ թեւում նրանց դաշնակիցների ակտիվում 59 տեղ է: Հինգերորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ երկու տեղ ստացել են ծայրահեղ աջ Ազգային ճակատի ներկայացուցիչները:

 

Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով սենատորական կորպուսի երկրորդ կեսը, որն այս տարի ռոտացիայի չի ենթարկվի, Սենատի 348 տեղերի մեծամասնությունը պալատի նորացված կազմում կստանա պահպանողական ընդդիմությունը, որը կունենա առնվազն 187 տեղ այնդ եպքում, երբ ձախերը կունենան 155 մանդատ:

 

Այսպիսով, Սոցկուսակցությունը կորցրել է վեց սենատորական աթոռի առավելությունը, որին նա հասել էր 2011 թվականի աշնանը կայացած նախորդ ընտրություններում:

 

Ներկայիս քվեարկությունը, որի արդյունքում կնորացվի վերին պալատի կեսը, սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Ֆրանսիայի 59 դեպարտամենտնեում եւ հինգ անդրծովյան տարածաշրջաններում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: