Հոնկոնգում ժողովրդավարության հազարավոր կողմնակիցներ սեպտեմբերի 29-ին կրկին ընհարվել են ոստիկանության հետ, որը փորձել Է ցուցարարներին կանգնեցնել արցունքաբեր գազով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Բողոքի ակցիաների մանակիցները դժգոհ են այն բանից, որ Չինաստանի իշխանությունները ցանկանում են 2017 թվականին Հոնկոնգում կայանալիք ընտրություններում իրենք ընտրել թեկնածուներին: Նրանք անտեսել են ոստիկանության այն նախազգուշացումները, թե ցույցն անօրինական Է, եւ մասնակիցները պետք Է ցրվեն:

 

Բողոքի հազարավոր մասնակիցներ գիշերը հավաքվել են կառավարական համալիրի մոտ, չնայած ցրվելու՝ ոստիկանության պահանջներին: Շատ վայրերում կանգնեցվել են բարիկադներ:

 

Բողոքները տարածվում են ամբողջ Հոնկոնգում: Շուրջ երեք հազար մարդ փակել Է ճանապարհը Մոնգ Կոկի ծոցի շրջանում, եւս հազար մարդ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի հետ դիմակայության մեջ Է մտել Հոնկոնգի կենտրոնի բանուկ առեւտրական շրջանում:

 

Հոնկոնգի կրթության դեպարտամենտը սեպտեմբերի 29-ին հայտարարել Է, որ դպրոցները կփակվեն քաղաքի կենտրոնական եւ արեւմտյան շրջաններում:

 

Ավելի վաղ ոստիկանությունը մահակներ, արցունքաբեր գազ աերոզոլ Է գործադրել ցուցարարների դեմ: Սեպտեմբերի 28-ին ոստիկանությունը կալանավորել Էր 78 մարդու: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 27-ին, կալանավորվել Էր եւս 70 մարդ: