Հարյուրավոր առևտրականներ բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի դիմաց:

 

Լուրեր.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ Նրանք Բաղրամյան փողոցի մուտքից տեղափոխվեցին Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, որպեսզի հանդիպեն պատգամավորներին:

 

Առևտրականներից մեկը հայտարարեց, որ որևէ մեկը սադրանքների չտրվի և փողոցը չփակեն. «Ժողովո՛ւրդ ջան, սադրանքների չտրվեք, փողոց փակել չկա, սպասենք, տեսնենք՝ ինչ են անում»:

 

Նշենք, որ նրանք արդեն մի քանի օր է, ինչ բողոքում են «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ: