Արեւմտյան Եվրոպայի երկրներ հասնելու համար Միջերկրական ծովը հատելու փորձերը տարեսկզբից արդեն 3072 անօրինական ներգաղթյալների կյանք են խլել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 29-ին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) զեկույցը:

 

IOM-ի տվյալների համաձայն՝ այդ թվերը գրեթե կրկնակի գերազանցում են նախորդ «ռեկորդային» ցուցանիշը, որը գրանցվել Է 2011 թվականին:

 

Կազմակերպությունը նշում Է, որ Եվրոպան դարձել Է ամենավտանգավոր վայրը, ուր ձգտում են հասնել ներգաղթյալները. 2014 թվականին ընդամենն աշխարհում զոհվել Է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտ, եւ զոհերի շուրջ 75 տոկոսը բաժին Է ընկնում միջերկրածովյան երթուղիներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: