Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված զեկուցվել է, որ ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է տրանսպորտի կանգառներում այլ մեքենաների կայանման 20 դեպք:

 

Այս և հայտնաբերված այլ խախտումների մասով կազմվել են վարչական արձանագրություններ:Աշխատանքներին ներգրավվել ու ավելի քան 250 տրանսպորտային միջոցների ուսումնասիրություններ են կատարվել նաև Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչների կողմից:

 

Հայտնաբերված խախտումների վերաբերյալ տվյալները փոխանցվել են համապատասխան ստորաբաժանումներին՝ օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկելու համար: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու արդյունքները պարբերաբար ներկայացնել հանրությանը: