Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, անդրադառնալով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում ԲԿՄԱ-ի հետ կայանալիք հանդիպմանը, խոսել է դատարկ տրիբունաների մասին:

Նշենք, ո թիմերի միջև հանդիպումը տեղի կունենա առանց հանդիսականների: Պատճառը ռուսական ակումբի երկրպագուների անվայել պահվածքն է Չմեպիոնների լիգայի 2013/14 մրցաշրջանի խմբային փուլում «Վիկտորիա Պլզենի» հետ հանդիպմանը: Պատիժը սահմանել է ՈՒԵՖԱ-ն:

«Հուսով եմ՝ սա առաջին և վերջին խաղը կլինի, երբ ես հայտնվում եմ դատարկ մարզադաշտում: Դա տարօրինակ է և զավեշտալի: Մենք միշտ խաղում ենք մեծ քանակությամբ հանդիսականների համար: Բայց, ինչ անենք, պետք է խաղանք: Կարծում եմ՝ մենք դեռ մարզավիճակ ենք ձեռք բերում: Պետք է հասկանալ, որ Չեմպիոնների լիգայում բարձր մակարդակ կա: Մեր խումբը շատ վտանգավոր է», -Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է championat.com-ը:

Նշենք, որ թիմերի միջև հանդիպումը կկայանա սեպտեմբերի 30-ին: