armchess.amՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Շանթ Սարգսյանը Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում ավարտված աշխարհի մինչեւ 12 տարեկան շախմատիստների առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր եւ 105 մասնակիցների մեջ բաժանեց 1-4-րդ տեղերը: Ցավոք, լրացուցիչ ցուցանիշներով Շանթին բաժին հասավ չորրորդ հորիզոնականը: Բայց հայ պատանու ելույթն աշխարհի առաջնությունում պետք է շատ հաջող համարել: