Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի նորակառույց ճանապարհին կրակոցներ են հնչել:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը ոստիկանները հայտնաբերել են Range Rover մակնիշի 10 NՏ 100 համարանիշի ավտոմեքենան, որի վրա կան կրակոցների մի քանի հետքեր:

 

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, հանցագործությունը կատարած անձինք արտասահմանյան համարանիշներով ավտոմեքենայի միջից կրակել են նշված ավտոմեքենայի վրա ու դիմել փախուստի: Բարեբախտաբար Range Rover-ի վարորդը ճիշտ է կողմնորոշվել, կարողացել է խույս տալ «բաշիբոզուկներից», տեղի չի ունեցել վթար:

 

Այս պահին մեքենան կայանված է Range Rover-ի վարորդի տան մոտ: Ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են 5-ից ավելի կրակոցի հետքեր: Ըստ shamshyan.com-ի՝ ոստիկանությունն արդեն հետախուզում է հայտարարել արտասահմանյան համարանիշներով Toyota Prado մակնիշի ավտոմեքենայի նկատմամբ: Չի բացառվում, որ նրա մեջ գտնված մարդիկ այլ զենք ու զինամթերք ևս ունենան:

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է ոստիկանության նախկին բարձրաստիճան մի սպայի եղբորը, ով նախկինում աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում, այնուհետ զբաղեցրել փոխնախարարի պաշտոն: Պարզվել է նաև, որ Range Rover-ի վարորդը հրազենային վնասվածք է ստացել: 

 

Մանրամասն` այստեղ