«Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը հոկտեմբերից սկսելու է իրականացնել Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ ավիաչվերթեր:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ղրիմի տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Անատոլի Ցուրկինը: «Հոկտեմբերի 10-ից կբացվի Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ, կանոնավոր ավիաչվերթը»,- ասել է նա:

 

Ցուրկինի խոսքով' ներկայում Սիմֆերոպոլի օդանավակայանից իրականացվում են միջազգային չվերթեր միայն Թուրքիայի ուղղությամբ:

 

«Սիմֆերոպոլ» օդանավակայանն այս տարվա հուլիսի 19-ից վերականգնել է միջազգային չվերթերը, որոնք դադարեցվել էին Ղրիմի' Ռուսաստանի կազմ ընդգրկվելուց հետո: