ԼԺՀ ղեկավար Իգոր Պլոտնիցկին կարծում է, որ Կիևը ըստ էության, ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Հանրապետությունների անկախությունը: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:

 

«Թող նորմալ մարդկային լեզվով ասեն, որ ընդունում են մեզ, այլ ոչ թե թաքնվեն ինչ-որ հատուկ կարգավիճակի հետևում: Ըստ էության, նրանք արդեն ճանաչել են անկախությունը, եթե համաձայն են օրենքներ սահմանել, որոնք գործում են Ուկրաինայի տարածքում», - ասել է Պլոտնիցկին:

 

Նա նաև նշել է, որ Լուգանսկի Ժողովրդավարական Հանրապետության դիրքորոշումը անկախության վերաբերյալ անփոփոխ է, տարածաշրջանի քաղաքացիները արդեն կատարել են իրենց ընտրությունը հանրաքվեին:

 

«Մենք ունենք մեր սեփական դիրքորոշումը: Ժողովուրդը կայացրել է իր որոշումը: Մարդիկ «այո» ասացին անկախությանը»,- ընդգծել է Պլոտնիցկին: