Ճապոնացի փրկարարները հոկտեմբերի 1-ի առավոտյան 14 մարդ են լեռան ստորոտ իջեցրել այն շրջանից, որտեղ սեպտեմբերի 27-ին ժայթքել է Օնտակե հրաբուխը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կիոդո գործակալությանը:

 

Նախքան բժիշկների եզրակացությունը, նրանց վիճակը պաշտոնապես որակվում է «սրտի եւ թոքերի կանգ»: Ընդամենը հրաբխի ժայթքման շրջանում հայտնաբերվել է 36 մարդ, նրանցից 12-ն ուղարկվել են հիվանդանոցներ, եւ բժիշկներն արձանագրել են նրանց մահը:

 

Ներկայում որոնողափրկարարական գործողությանը մասնակցում են ինքնապաշտպանության ուժերի եւ հրշեջ-պահպանության փրկարար ստորաբաժանումների հազար աշխատակիցներ: Գործողության սկսվելուց ի վեր առաջին անգամ դրանում գործի է դրվել ուղղաթիռ, որը կարող է տեղափոխել մինչեւ հիսուն մարդ:

 

Հրաբխային ակտիվությունը նվազել է, բայց չի դադարել: Դա նկատելիորեն բարդացնում է փրկարարների աշխատանքը, որոնք մի օդում թունավոր գազերի կուտակման, ինչպես նաեւ հրաբխի նոր ժայթքման սպառնալիքի պատճառով մի քանի անգամ հարկադրված են եղել դադարեցնել որոնողական աշխատանքները,

 

Հրաբխի ժայթքումը Ճապոնիայի Նագանո եւ Գիֆու պրեֆեկտուրաների սահմանում տեղի Է ունեցել սեպտեմբերի 27-ի առավոտյան: Մինչ այժմ սեյսմոլոգներն այդ շրջանում հայտնաբերել են հրաբխային ակտիվության երեք օջախ: Ժայթքումն անակնկալ Է դարձել 250 զբոսաշրջիկների համար: Նրանց մեծ մասը կարողացել Է պատսպարվել այն տնակներում, որտեղ ալպինիստները սովորաբար հանգստանում են, մնում են գիշերելու կամ սպասում են, մինչեւ եղանակը լավանա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: